Book Presentation

Գրքի շնորհանդես ՆԱՄ-ում | Book Presentation at NAI

Naregatsi Art Institute


Գրքի շնորհանդես ՆԱՄ-ում | Book Presentation at NAI
9 oct. 2019   7:00 PM
16/1 Vardanants, Yerevan
Yerevan - Armenia

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս Անուշ Նագգաշեանի՝ «Փոքրիկ աղջիկը մեծ երազով» գրքի շնորհանդեսը:

Գրքում նկարագրված է հեղինակի կյանքը՝ մանկության օրերը, Հայաստանի մասին աղոտ հուշերը, հայրենիքը տեսնելու մեծ փափագն ու երազանքներն իրականություն դարձնելու մասին պատմությունները:

Անուշ Նագգաշեանը սովորել է Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց երկրորդական վարժարանում (1979) և ԵՊՀ-ում (1984)։ 1995-2007 թվականներին Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանում դասավանդել է հայոց լեզու, գրականություն, գրաբար, հայոց պատմություն և մատենագիտություն։

Լույս է ընծայել «Սիրոյս տաք շունչէն» (1993), «Գիշերային պատարագ» (1994), «Անձրեւոտ սէր» (1998), «Եթե յանկարծ տեսնես իրեն…» (2003), «Հատընտիր» (2004), «Փոքրիկ աղջիկը... Մեծ երազով» (2009), «Ես հայ եմ» (2013) ժողովածուները։

Մուտքն ազատ է:

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1

Հեռ. +374 10 580105

www.naregatsi.org

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

On October 9th, at 7:00 pm, Naregatsi Art Institute will host the presentation of poetess, prose writer, publicist Anoush Naccashian’s book "Little Girl with a Big Dream".

The book describes the author's life - childhood days, vague memories of Armenia, a desire to see the homeland, and stories about making dreams come true.

Anoush Naccashian studied at the Secondary School of Holy Translators in Jerusalem (1979) and at YSU (1984). In 1995-2007 she taught Armenian language, literature, Grabar, Armenian history and bibliography at the Holy Translators' School in Jerusalem.

She has published collections "From Hot Breath of My Love" (1993), "Night Liturgy" (1994), "Rainy Love" (1998), "If You See Him Suddenly ..." (2003), "The Selected" (2004), "The Little Girl ... with a Big Dream" (2009), "I Am Armenian" (2013).

Admission is FREE.

Address: 16/1 Vardanants, Yerevan

Phone · +374 10 580105

www.naregatsi.org




Back to the calendar