Concert

Համերգ ՆԱՄ-ում | Concert at NAI

Naregatsi Art Institute


Համերգ ՆԱՄ-ում | Concert at NAI
11 sept. 2019   7:00 PM
16/1 Vardanants, Yerevan
Yerevan - Armenia

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Լեւոն Կարապետյանի դաշնամուրային մենահամերգը:

Միջոցառմանը կհնչեն Լ. Բեթհովենի, Ց. Ֆրանկի, Ա. Սկրյաբինի, Ս. Պրոկոֆևի ստեղծագործությունները:

Բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Լևոն Կարապետյանը 2007-2013 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկի դասարանում՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի կոչում:

2014-2016 թթ. մասնագիտական կատարելագործման դասընթացներ է ստացել Ստրասբուրգի երաժշտական արվեստի և պարի ակադեմիայում՝ պրոֆեսորներ Ամի Լինի և Լորան Կաբասոյի դասարաններում:

Վարպետության դասընթացներ է անցել նաև հռչակավոր դաշնակահար Բորիս Բեռմանի և ֆրանսիացի ականավոր դաշնակահար Բեռնար Դասկոլիի մոտ:

2010 թվականին ԱՄՆ-ում թողարկվել է նրա առաջին ձայնասկավառակը:

2017 թվականի հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակում Լևոն Կարապետյանը ելույթ է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)՝ հնչեցնելով Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից:

Մուտքն ազատ է:

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1

Հեռ. +374 10 580105

www.naregatsi.org

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

On September 11th, at 7 pm Naregatsi Art Institute will host the piano recital of Levon Karapetyan.

The concert will feature the works by L.A. Beethoven, J. Frank, A. Skrabin, S. Prokofiev.

Winner of numerous national and international competitions Levon Karapetyan was born in 1989 in Yerevan, in a family of musicians and educators.

In the period of 2007-2013 he studied at the Yerevan State Conservatory after Komitas, in the piano class of Honored Art Worker, Professor Sergei Kecheg, receiving a bachelor's and a master's degree.

In the period of 2014-2016 he participated in the professional upgrading courses at the Strasbourg Music and Dance Academy, in the classrooms of Ami Lyne and Laurent Cabasso.

He also took part in the master classes held by prominent pianist Boris Bernma and French famous pianist Bernard d'Ascoli.

His first CD was released in the United States in 2010.

On October 19, 2017, Levon Karapetyan performed with the State Youth Orchestra of Armenia within the framework of the Khachaturian International Festival (conductor Sergey Smbatyan), presenting Aram Khachaturian's works.

The premiere of the American-Armenian rock musician and composer Serj Tankian's "Orca" Symphony # 1 also took place within the framework of the festival.

Admission is FREE.

Address: 16/1 Vardanants, Yerevan

Phone · +374 10 580105

www.naregatsi.org




Back to the calendar