Conference

«Շառլ Ազնավուր. դարի երգիչը»

Yerevan Book Fest • Գրքի երևանյան փառատոն & AGBU Armenia


«Շառլ Ազնավուր. դարի երգիչը»
2 déc. 2018   12:00 PM
AGBU Armenia
2/2 Melik-Adamyan, 0010 Erevan
Yerevan - Armenia

«Արեգ» հրատարակչությունը հրավիրում է Շառլ Ազնավուրի երգերի ու բանաստեղծությունների հերթական ժողովածուի շնորհանդեսին: Գրքում ամփոփված են մեծանուն երգչի երեք թարգմանիչների՝ Աբրահամ Ալիքյանի, Սամվել Գասպարյանի և Պերճ Թյուրաբյանի ավելի քան 60 երգերի թարգմանությունները, որ ուղեկցվում են ֆրանսերեն տեքստերով: Գիրքը բացվում է տաղանդաշատ թարգմանիչ և գրող Կարպիս Սուրենյանի` դեռևս անցյալ դարի 60-ականներին գրված փայլուն էսսեով:

Գրքում տեղ են գտել նաև Ազնավուրի` տարբեր տարիների գրած ինքնակենսագրական վեպերից քաղված պատառիկներ, որոնց օգնությամբ փորձ է արվում ընթերցողին ներկայացնել մեր մեծ հայրենակցի մարդկային բնութագրի որոշ կողմերը:

Գրքի խմբագիրն է Անահիտ Դաշտենցը:

Համեցեք:

*Իրադարձության հետնանկարի հեղինակը Դավիթ Հակոբյանն է:




Back to the calendar