Concert
   

5 Դիմանկար. Դաշնամուրային համերգ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան

tkt.am


5 Դիմանկար. Դաշնամուրային համերգ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան
8 mars 2026   7:00 PM
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Yerevan - Armenia

5 Դիմանկար. Դաշնամուրային համերգ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան

Կլարա Շումանի, Ֆանի Մենդելսոնի, Սոֆյա Գուբայդուլինայի, Նաստասյա Խրուշչովայի և Ալիսա Դուխովլինովայի երաժշտությունը պարբերաբար հնչում է աշխարհի տարբեր համերգասրահներում: Այնուամենայնիվ, նրանց ստեղծագործությունները երբևէ չեն հանդիպել մեկ միասնական ծրագրում:

«5 Դիմանկար»-ը փորձ է լսելու նրանց միասին և հետևելու դաշնամուրային լեզվի զարգացմանը շուրջ երկու դարերի ընթացքում: 19-րդ դարի ռոմանտիկ կանտիլենայից մինչև ժամանակակից աշխատանք ձայնի և մեջբերումների հետ: Անհատական զգացմունքից մինչև երաժշտության՝ որպես մշակութային հիշողության տարածքի գիտակցում: Արտահայտիչ հնչերանգից մինչև երաժշտություն, որն ուսումնասիրում է հնչյունի բուն էությունը՝ դրա մարումը, տևողությունը, փխրունությունն ու ընկալման համատեքստը:

Ծրագրի հեղինակն ու կատարողն է միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Գերման Մարխասինը: Գերմանի համերգներն աչքի են ընկնում ոչ միայն վիրտուոզ կատարմամբ, այլև մտածված դրամատուրգիայով, որը յուրաքանչյուր երեկո վերածում է ամբողջական երաժշտական պատմության, որտեղ երաժշտությունը բացահայտվում է առանձնահատուկ վառ և հուզական ձևով:

Համերգային ծրագիր՝

Ֆանի Մենդելսոն — Նոկտյուրն սոլ մինոր

Կլարա Շուման — Պիեսներ դաշնամուրի համար, երկ 15

Սոֆյա Գուբայդուլինա — «Երաժշտական խաղալիքներ» շարքը

Նաստասյա Խրուշչովա — «Ռուսական փակուղիներ» (Պրեմիերա Հայաստանում)

Ալիսա Դուխովլինովա — Պասակալիա «Ավազների մեջ» (ըստ Մայա Գրիգորևայի համանուն բանաստեղծության)

«5 Դիմանկար»-ը դաշնամուրային համերգ է, որտեղ հինգ անհատականություններ, հինգ կանացի ճակատագրեր միավորվում են՝ պատմելու ձեզ աշխարհի նկատմամբ գեղեցիկ և երկյուղած վերաբերմունքի մասին:

Համերգը տեղի կունենա Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ժամանակակից ակուստիկ դահլիճում, որտեղ առկա է եզակի Kawai ռոյալը:

Կհանդիպենք մարտի 8-ի՜ն:


  Find Tickets