ԱՄԵՆՈՒՐԵՔ - OGNI DOVE
Արվեստագետներ ՝ Բիանկո –Վալենտե զույգ
Համադրող՝ Իզաբելլա Ինդորֆի
Նախագիծն իրականացվում՝ Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ Է
ԱՄԵՆՈՒՐԵՔ-ը Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող նախագիծ է, որը հղացել է արվեստագետներ Բիանկո-Վալենտե զույգի՝ հայկական մշակույթն ուսումնասիրելու նպատակով Երևան կատարած այցի ընթացքում, ինչը հնարավորություն ընձեռեց անմիջական կապ հաստատել մարդկանց և վայրերի հետ:
Ուրիշի հետ կապի և անհատների միջև առաջին հերթին զգայական երկխոսության ուսումնասիրությունը` 1994 թ.-ից նուրբ հարաբերական փորձեր իրականացնող Բիանկո-Վալենտե զույգի նախագծի կենտրոնն է: