Concert
   

«Իսպանիայից եմ գալիս» / De España vengo

Կամերային երաժշտության ազգային կենտրոն


«Իսպանիայից եմ գալիս» / De España vengo
14 sept. 2025   7:00 PM
Կամերային երաժշտության ազգային կենտրոն
Yerevan - Armenia

«Իսպանիայից եմ գալիս» / De España vengo

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19:00-ին, Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացնում է սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Գայանե Ղամբարյանի «Իսպանիայից եմ գալիս» խորագրով մենահամերգը։

Երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իսպանական սարսուելաներից, ինչպես նաև իսպանական երգեր։

Համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան

Ծրագիր՝

1-ին բաժին

• Պաբլո Լունա. «Իսպանիայից եմ գալիս»՝ Կոնչայի ռոմանսը «Հրեա տղան» սարսուելայից

• Կարլոս Գուաստավինո. «Վարդը և ուռենին»

• Խերոնիմո Խիմենես. «Գրանադայի լեռները»՝ Մարիայի ռոմանսը «Նախահասիկը» սարսուելայից

• Միգել Սանդովալ. «Առանց քո սիրո»

• Միգել Մարկես. «Իմ արցունքներ»՝ Մարգարիտայի ռոմանսը «Երկաթե մատանի» սարսուելայից

• Ագուստին Լառա. «Գրանադա»

2-րդ բաժին

• Ռուպերտո Չապի. «Կարֆելերաս», «Բանտարկյալների երգը»՝ Լուիզայի երգը «Զեբեդեոսի դուստրերը» սարսուելայից

• Ֆեդերիկո Մորենո Տորրոբա. «Լա Պետեներա»՝ Վալենտինայի ռոմանսը «Մարչենացի կինը» սարսուելայից

• Էռնեստո Լեկուոնա. «Մարիա Լա Օ»՝ Մարիա Լա Օյի ռոմանսը համանուն սարսուելայից

• Խերոնիմո Խիմենես և Մանուել Նյետո. «Ինձ անվանում են գեղեցկուհի»՝ Ելենայի արիան «Սևիլյան սափրիչը» սարսուելայից

• Խոսե Մարիա Կանո. «Լուսնի որդին»

Տոմսերի արժեքը` 2000-3000 ՀՀ դրամ


  Find Tickets