Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոն «ԻՐՈՀԱ» ՀԿ-ն սիրով հրավիրում է մասնակցելու «ՆԵԻՐՈ» 2-րդ ճապոնական երաժշտական մրցույթ-փառատոնին: Մասնակցության հայտը խնդրում ենք լրացնել ստորև հղումով : Մասնակցության հայտերը ընդունվում եմ մինչև Մայիսի 10-ը
Մրցույթին մասնակցելու պայմաններն են՝
• Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները ներկայացնելով ճապոնական երգ, երաժշտություն կամ պար:
• Մրցույթին կարող են մասնակցել անհատապես(Solo), զույգով(Duo) կամ խմբով:
• Գործիքային կատարման պարագայում երաժշտական գործիքը (բացառությամբ դաշնամուրի) պետք է ապահովի մասնակիցը
• Երգը կարող է կատարվել գործիքային նվագակցությամբ կամ «մինուսայի» ֆոնոգրամայով: • Երգի և պարի «մինուսային» ֆոնոգրաման ապահովում է մասնակիցը, այն նախապես ուղարկելով կազմակերպիչներին iroha.center@gmail.com էլ.հասցեով, կամ CD ձայնագրությամբ` բերելով Թումանյան 11ա, բնակարան 1 հասցեով:
Մանրամասն տեղեկությունների համար զանքահարել 093-268-168 հեռախոսահամարով (երկուշաբթի-շաբաթ, 14:00-19:00):
Մրցույթ-փառատոնի անցկացման օրը՝ մայիսի 26, 2019թ.
Կազմակերպիչ՝ Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակաման կենտրոն «ԻՐՈՀԱ» ՀԿ