Հարգելի հայրենակիցնե՛ր, մեր հաջորդ հանդիպում-քննարկումը նվիրված է «Ամենափրկիչ» խաչքարերին:
Սովորաբար, ընդունված է «Ամենափրկիչ» անվանել այն խաչքարերը, որոնք ունեն խաչելության տեսարանով պատկերաքանդակներ: Ուսումանսիրությունները, սակայն ցույց են տվել, որ պետք է առանձնացնել՝
-«Ամենափրկիչ» խաչքարեր, որոնք այդ կերպ անվանված են արձանագրությամբ /ինչպես նաև՝ կոչված են ժողովրդի կողմից /
-Ուղղակի՝ խաչելության տեսարանով խաչքարեր:
Ընդ որում՝ հիշյալ խաչքարերը չունեն կանգնեցման ընդհանուր առանձնացող շարժառիթ:
Ահա այս հանդիպման ժամանակ խոսելու ենք խաչքարային այս հետաքրքիր երևույթների մասին:
Հանդիպում ենք «Թիմ Թայմ»-ում՝ Զաքյան 10 , Նոյեմբերի 8-ին, ժամը 19:00
Արժեքը 2500 դրամ
Հարցերի դեպքում կարող եք օգատգործել ֆեյսբուքյան հարթակը՝ https://www.facebook.com/sevak.arevshatyan, կամ զանգահարել 077 93 76 34 հեռախոսահամարով: