«Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը»:
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
Փետրվարի 12-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրադարանը Teryan Cultural Center «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է «ՏԵՐՅԱՆԻ ՀԵՏ» խորագրով միջոցառումը՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակին եւ մահվան 100-ամյա տարելիցին:
Միջոցառումը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում: Տերյանի ստեղծագործությունները կներկայացնեն ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը:
Գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի գրականության, ամսագրերի եւ ալբոմային հրատարակությունների ցուցադրություն՝ «Տերյանի բանաստեղծական արվեստը» խորագրով:
Մուտքն ազատ է: