Anniversary
   

Կոմիտասյան երաժշտության դաս․ մուտքն ազատ է

Մուղդուսյան արվեստի կենտրոն


Կոմիտասյան երաժշտության դաս․ մուտքն ազատ է
19 oct. 2019   2:00 PM
Կիևյան 26, Երևան
Yerevan - Armenia

Սիրելի համաքաղաքացիներ, ուրախ ենք տեղեկացնել, որ այս շաբաթ օրը՝ 14․00-ին մեր արվեստի կենտրոնում մենք անցկացնելու ենք բաց դաս՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150 ամյակին։

Կխոսենք Կոմիտաս Վարդապետի գործունեության մասին, կլսենք նրա ստեղծագործություններից և անպայման կերգենք կոմիտասյան երգեր, այդ թվում այնպիսիք, որոնք գուցե չգիտեք։

Մասնակիցների տարիքը՝ 8-ից 109 տարեկան։ )

Տևողությունը՝ 1 ժամ։ Մուտքն ազատ է, բայց պարտադիր է գրանցումը, ինչպես նաև լավ տրամադրությունը։

Դասը կվարի Նաիրյան վոկալ անսամբլի գեղ․ ղեկավար Նաիրա Մուղդուսյանը։

Հասցեն՝ Կիևյան 26՝ Բարեկամություն մետրոյի հարևանությամբ (Կիևյանի <<Ռոբերտո>> խանութի շենքն է)։

Գրանցվել կարող եք՝ զանգահարելով 099 855 977 հեռախոսահամարին կամ գրելով նամակ այս էջին։