🎶 Մշակութային երեկո «Արդեան»-ում
Խաչմերուկ կերպարվեստի և երաժշտության
🎶Հայկական երաժշտության երեկո
📅Մայիսի 27-ին
🕟 Ժամը՝ 20:00-ին
📌 Աբովյան փողոց 1/1
🔴 Տեղերը խիստ սահմանափակ են, խնդրում ենք ամրագրել ձեր ներկայությունը նախօրոք զանգահարելով Ardēan / Արդեան`
‼️098 184747‼️ հեռախոսահամարով։
🔴 Մուտքն ազատ է, հանգանակությունը ՝ ցանկալի։
Մասնակցությամբ`
🎼Պարիկ Րադըլե (բարիտոն, դաշնամուր, Ֆրանսիա)
🎼Աննա Գաբրիելյան (սոպրանո)
Հայ-ֆրանսիական Couleurs d’Arménie անսամբլի նպատակն է ճանաչելի դարձնել հայկական երաժշտությունը Ֆրանսիայի հանդիսատեսի համար։
Անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ Ռադիո Ֆրանս երգչախմբի մենակատար Պատրիկ Րադըլեն ներդրել է իր մասնագիտական փորձն ու հմտությունները Ֆրանսիայում Հայաստանի արդի հիմնահարցերը երաժշտության միջոցով բարձրաձայնելու նպատակով։
Անսամբլը բարեգործական համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում և Հայաստանում։
Մայիսի 27-ին Երևանում կայանալիք համերգի նպատակն է աջակցել Այգեձորի մշակույթի տան վերանորոգմանը։
Համերգի ընթացքում կհնչեն հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։