Concert

Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI

Naregatsi Art Institute


Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI
29 mars 2021   6:30 AM
Address: 16/1 Vardanants, Yerevan
Yerevan - Armenia

Մարտի 29-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում Ավագ շաբաթվա շրջանակում տեղի կունենա «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին կներկայացվեն ինչպես հայկական մանրանկարչության լավագույն նմուշների ընդօրինակությունները, այնպես էլ փոքրիկ ծաղկողների ինքնուրույն աշխատանքները:

«Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ չորրորդ տարին է, ինչ Մատենադարանում գործում է «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիան, որտեղ երեխաներն ու պատանիները սովորում են նկարել, զուգահեռ ծանոթանալով հայ միջնադարյան ձեռագրական արվեստի ու մանրանկարչության առանձնահատկություններին՝ տեսական և գործնական պարապմունքների միջոցով:

Դասընթացը վարում է մանրանկարչուհի Լիլիթ Վարդումյանը, իսկ տեսական պարապմունքները՝ Մատենադարանի աշխատակցիները:

Ավագ երկուշաբթիի խորհուրդը կմեկնի Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը:

Ցուցահանդեսը բաց է մինչև ապրիլի 2-ը

Մուտքն ազատ է:

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1

Հեռ. +374 10 580105

www.naregatsi.org

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

On March 29th, at 6:30 pm, Naregatsi" Art Institute will open the exhibition of the students of The Art of Illuminating Studio within the framework of Holy Week.

The exhibition will feature both the best examples of Armenian miniature paintings and the works of the small flourishers.

It is the fourth year that The Art of Illuminating Miniature Studio operates at the Matenadaran on the initiative of the Mashtots Armenian Culture Preservation and Development Foundation. The children and teenagers attending theoretical and practical classes at the Studio learn to draw while getting acquainted with the peculiarities of medieval Armenian manuscript art and miniature painting.

The course is conducted by miniature painter Lilit Vardumyan, and the theoretical lessons are led by the Matenadaran staff.

Father Hrachya Gyozalyan will talk on the message of Holy Monday.

The exhibition is open until April 2nd.

Admission is FREE.

Address: 16/1 Vardanants, Yerevan

Phone · +374 10 580105

www.naregatsi.org




Back to the calendar