Այն արցախցիների բռնի տեղահանման մասին պատմող առաջին ֆիլմն է և 6 պատմությունների միջոցով ներկայացնում է 2023թ-ի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած 24 ժամյա պատերազմն ու դրան հաջորդած էթնիկ զտումը: Պատմությունները միահյուսվում են Արցախից բռնի տեղահանված Մարտին Ալոյանի կերպարի միջոցով: Հենց նա է անցնում տեղահանության ճանապարհը: Հեղինակներ՝ Նիկոլայ Մելիքյան, Արայիկ Սարգսյան, խորհրդատուներ՝ Հրանտ Թոխատյան, Ելենա Վարդանյան, երաժշտությունը՝ Արման Էլբերտի:
Երևան , «Նաիրի» կինոթատրոն
մայիսի 9, Շաբաթ, 16:30 - Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ