Օգոստոսի 10-ին՝ ժամը 18:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանի հետ:
«Նարեկացի» արվեստի միությունը մեկնարկում է հանդիպումների շարք, որի ընթացքում «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի սաները պարբերաբար հանդիպումներ կունենան անվանի և մեծանուն երաժիշտների հետ:
Միջոցառմանը երիտասարդ երաժիշտների և ավագ գործընկերների միջև կլինի փորձի փոխանակում, կքննարկվեն մասնագիտական հմտությունները:
Նորայր Դավթյանը շուրջ 27-28 տարի ղեկավարել է Կոնսերվատորիայի ուսանողական ազգային նվագարանների նվագախումբը։ 1978 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի
գեղ. ղեկավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան
Դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան
Մուտքն ազատ է:
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1
Հեռ. +374 10 580105
www.naregatsi.org
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
On August 10th, at 6:00 pm, Naregatsi Art Institute will host a meeting with Norayr Davtyan, Artistic Director and Chief Conductor of the State Ensemble of National Instruments of Armenia, Professor, RA Honored Artist.
Naregatsi Art Institute is launching a series of meetings, during which the students of the Nova Folk Instrument Ensemble will regularly meet renowned and great musicians.
At the event there will be an exchange of experience between young musicians and senior partners, and will focus on professional skills.
Norayr Davtyan has been conducting the Folk Instruments Orchestra of the Conservatory for about 27-28 years. Since 1978 he has been teaching at the Yerevan Komitas State Conservatory.
Nova Folk Instrument Ensemble Artistic Director: RA Honorary Worker of Culture Hovik Sahakyan
Conductor: Helbert Asatryan
Admission is FREE.
Address: 16/1 Vardanants, Yerevan
Phone • +374 10 580105
www.naregatsi.org