Մայիսի 5-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում յուրօրինակ համերգային ծրագրով հանդես կգա Էստոնիայից ժամանած «K.O.O.R.» խառը երգչախումբը:
Ծրագրում՝
Վ. Տոռմիս «Վադյա հարսանեկան երգեր» շարքից - «Բացե՛ք Վիրոյի դարպասները»
Է. Տամբերգ/Յ. Լիիվ - «Հայրենիքին»
Մ. Ամորի/Գ. Սուիտս «Թիավարիր, երգիչ» / Mari Amor/Gustav Suits “Sõua laulik”
Կ. Տուուլ/ ժողովրդական երգ «Օրորոցային» / Karin Tuul/rahvaluule Unelaul
Ու. Սիսասկ/Յ. Տամմսալու - «Gloria Patri» շարքից, II մաս 23
Ու. Սիսասկ/Յ. Տամմսալու - «Gloria Patri» շարքից, II մաս, 20
Կ. Կրեեկ - «Դավթի սաղմոս 104»
Պ. Ուուսբերգ/Յ. Լիիվ - «Նա գեղեցիկ չէ»
Վ. Տոռմիս - «Ինգրիա երեկոներ» շարքից «Ճոճքի երգ II (Չաստուշկա)»
Պ. Ուուսբերգ/Յ. Լիիվ - «Երաժշտություն»
K.O.O.R.-ը հապավում է, որը նշանակում է Koos On Olla Rõõm - միասին լինելը
ուրախություն է: Ինչպես նաև KOOR էստոներենից թարգմանաբար նշանակում է երգչախումբ:
Հիմնումից ի վեր՝ երգչախումբը բազմիցս ելույթ է ունենում աշխարհի տարբեր երկրների համերգասրահներում, մասնակցել մի շարք միջազգային մրցույթների և դարձել դափնեկիր:
Երգացանկը հարուստ է էստոնական երգչախմբային երաժշտությամբ, ինչպես նաև դասական և ժամանակակից ստեղծագործություններով:
Հանդիսատեսին սպասվում է անակնկալ. էստոնացի երաժիշտները կկատարեն նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից։