Գիտելիքը և փորձը մեր անձնական ու մասնագիտական կյանքում կարևոր առանձնահատկություններ են։ Մեկ այլ սիրված, բայց քիչ բացահայտված վարքագիծ մեր ինքնաճանաչումն է։ Ի՞նչպես բարելավել մեր վարվելակերպը, մեր հաղորդակցական հմտությունները։ Եկեք քննարկելու այս ամենը սույն թվականի հոկտեմբերի 04 -ին, ժամը՝ 16։00-ին, ք. Գյումրի, Գորկու փողոց 25 հասցեում գտնվող Արաքս հյուրանոցային համալիրի կոնֆերենց-դահլիճում։ Այս ամենի մասին Ձեզ հետ խոսելու և քննարկելու է ֆրանսահայ, կառավարման և առևտրի ոլորտի միջազգային մագիստրոս, համաշխարհային մի շարք կազմակերպությունների առևտրի խորհրդատու, մի շարք գրքերի հեղինակ` Ժան-Պատրիկ-Հովհաննես Մուրադյանը: Նշենք նաև, որ նա ելույթներ է ունեցել մի շարք երկրներում, այդ թվում ՝ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Թունիսում, Ռուսաստանում, Սլովենիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում և այլ երկրներում: Քննարկման մասնակցությունը լինելու է բացառապես անվճար: Սա մեծ հնարավորություն է վարվելակերպի և հաղորդակցական հմտություններ ձեռք բերելու համար: Հավելյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37444010180 հեռախոսահամարով: Հարգանքներով` Արթուր Դավթյան: