«Համլետ»՝ շեքսպիրյան պոեզիա՝ համեմված երնջակյանական դրամատուրգիայով:
Պիեսը, որը գրվել է շուրջ 400 տարի առաջ, միևնույն է պահպանել է իր սուր արդիականությունը: Այստեղ արծարծվում են խնդիրներ, որոնք արդիական են այսօր ու արդիական կլինեն մինչև մարդկության պատմության մայրամուտը: Եսասիրությունն ու պատեհապաշտությունը բոլոր ժամանակների մեծագույն ողբերգություններն են:
Արա Երնջակյանին բնորոշ հեղինակային թատրոնի սկզբունքով՝ բեմադրական, լուսային և ձայնային հետաքրքիր լուծումներով, հաջողվել է նոր գույն ու շունչ հաղորդել տասնյակ հազարավոր անգամներ տեսած ու ընթերցած պատմությանը: Սա «Հայրերի և զավակների» դասական կոնֆլիկտն է, որտեղ մեկը վտանգելով սեփական կյանքը մեծացնում է երկիր սահմանները, իսկ մյուսն իր անմտությամբ հանձնում է այն ոխերիմ թշնամուն։