«Կողբ» հիմնադրամի կողմից իրականացվող Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը մոտենում է իր տրամաբանական ավարտին։
Հունիսի 14-ին` ժամը 19։00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայանալիք Գալա-համերգին՝ «Ասոնանս» անսամբլի կատարմամբ՝ ժյուրիին և երաժշտասեր հանրությանը կներկայացվեն եզրափակիչ փուլ անցած ստեղծագործությունները, որից հետո մրցույթի ժյուրին կընտրի և կհրապարակի հաղթողների անունները։
Հիշեցնենք, որ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթին մասնակցել է 33 կոմպոզիտոր 15 երկրից՝ օգտագործելով 21 հայ հեղինակի պոեզիա։
Մրցույթի ժյուրիի որոշմամբ եզրափակիչ փուլ են անցել 6 կոմպոզիտորները.
Ժան-Շառլ Գանդրիլ | Ֆրանսիա
Արին Շահջահանյան | ԱՄՆ
Թոմաս Փենիսի | Իտալիա
Սիմոնե Մովիո | Իտալիա
Նարինե Խաչատրյան |Հայաստան, Գերմանիա
Հովհաննես Համբարձումյան | Վրաստան, Գերմանիա
Բոլորին մաղթենք հաջողություն եզրափակիչ փուլում։