Film Screening

«Շան կյանքը» (ֆիլմի քննարկում)

Գյումրու «Երիտասարդական պալատ»


«Շան կյանքը» (ֆիլմի քննարկում)
25 mars 2020   5:00 PM
Home :)
Shirak - Armenia

Ֆիլմեր սիրում ենք դիտել բոլորս, իսկ երբ այդ ֆիլմի գլխավոր դերում բնության հրաշքն է՝ շունը, ամեն բան հրաշալի է թվում:

Չորս տարբեր կյանքեր և չորս տարբեր մահեր ապրեց մեր այս փոքրիկ բարեկամը։ Նա ապրեց տարբեր տերերի մոտ։ Այդ ընթացքում ապրեց և՛ երջանիկ, և՛ տխուր պահեր, զգաց մարդկային դաժանությունն ու անողոքությունը։ Երկար որոնումներից հետո նա գտավ իր իրական տիրոջը:

Հաշվի առնելով մեր երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ «Շան կյանքը» ֆիլմի քննարկումն իրականացնելու ենք առցանց:

Բոլոր նրանք,ովքեր ցանկանում են մասնակցել ֆիլմի քննարկմանը,ուղարկեք ձեր անուն-ազգանունը մեր ֆեյսբուքյան էջին մինչ մարտի 24-ը,ժամը՝ 19:00-ն:

Դե ինչ,ովքեր դեռ չեն հասցրել դիտել ֆիլմը,ապա կարող եք դիտել ֆիլմը հետևյալ հղմամբ՝ https://www.kinopoisk.ru/film/571896/ : Բարի դիտում բոլորին:

Ֆիլմի քննարկումը տեղի կունենա մարտի 25-ին,ժամը՝ 17:00-ին:

Ճիշտ օգտագործեք ազատ ժամանակը,դիտեք այն ֆիլմերը,որ դեռ չեք հասցրել դիտել և ԱՌՈՂՋ ԵՂԵՔ:




Back to the calendar