Exhibition

Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI

Naregatsi Art Institute


Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI
3 déc. 2021   7:00 PM
Admission is FREE.
Address: 16/1 Vardanants, Yerevan
Yerevan - Armenia

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «ՄԻԱՍԻՆ» ներառական հանրապետական մանկապատանեկան ցուցահանդեսի բացումը:

Միջոցառումը նվիրված է Հաշմանդամների միջազգային օրվան:

Ցուցահանդեսին կներկայացվեն հաշմանդամ և ոչ հաշմանդամ մանուկների ու պատանիների ստեղծագործական աշխատանքները կինոարվեստի, կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, լուսանկարչական արվեստի և քանդակագործության բնագավառներից:

Ցուցահանդեսի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական գործունեությանը և խթանել երեխաների ստեղծագործական ունակությունների զարգացումը:

Միջոցառումն իրականացվում է «Արմ Ֆիլմ Ինդուստրի Դևելոպմենտ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ:

Ցուցահանդեսը բաց է մինչև դեկտեմբերի 5-ը:

Մուտքն ազատ է:

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1

Հեռ. +374 10 580105

www.naregatsi.org

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

On December 3rd, at 7:00 pm, Naregatsi Art Institute will host the opening of the "Together" Inclusive Republican Children's Exhibition.

The event is dedicated to the International Day of People with Disabilities.

The exhibition will present the creative works of disabled and non-disabled children and teenagers in the fields of cinematography, fine arts, decorative-applied arts, photography and sculpture.

The exhibition is aimed to draw public attention to the creative activities of children with disabilities, to promote the development of children's creative abilities.

The event is organized by the "Armenian Film Industry Development" Cultural Foundation.

The exhibition is open until December 5.

Admission is FREE.

Address: 16/1 Vardanants, Yerevan

Phone · +374 10 580105

www.naregatsi.org




Back to the calendar