«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպում է Ամանորյա բարեգործական տոնավաճառ, որը տեղի կունենա Գավառի պատկերասրահում:
Տոնավաճառի ողջ հասույթը տրամադրվելու է «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնի սաների համար ամանորյա հանդիսավոր միջոցառման կազմակերպմանը: Այդ օրը ցուցադրվելու են Ամանորին և Սուրբ Ծննդյան օրվան բնորշ խորհրդանիշներ, տոնական զարդարանքներ, հուշանվերներ, որոնք պատրաստված են կենտրոնի սաների ձեռքերով:
Մասնակացելով բարեգործական տոնավաճառին՝ Դուք կունենաք ձեր ներդրումը վաղվա սերնդի դաստիարակման և սոցիալական ինտեգրման հարցում և «Փոքրիկ Իշխան» կենտրոնի կայուն գործունեության ապահովման մեջ: Ձեր այցն ու մասնակցությունը ոգեշնչող կլինի երեխաների համար, ովքեր մեծ սիրով են պատրաստվել՝ հուսալով որ իրենց աշխատանքները տեղ կգտնեն շատերի ընտանիքներում և տոնածառներին:
Մանրամասների համար, կարող եք զանգահարել (0264)3 02 12; հեռախոսահամարով: