Սիրելի՛ արցախցիներ,տեղեկացնում ենք ձեզ, որ շուտով «Արմատներ»-ում կսկսենք ժեստերի լեզվի դասընթացներ։ Հաշվի առնելով վերջին շրջանում ժեստերի լեզուն սովորել ցանկացողների հետաքրքրությունը՝ ուրախությամբ հայտնում ենք, որ այլևս դուք ունեք այդ հնարավորությունը:
Դասընթացի ընթացքում միասին կսովորենք լսողության խնդիրներ ունեցող անձի հետ հաղորդակցվելու ժեստերը և գործնական աշխատանքով կամրապնդենք սովորածը։ Ընթացքում կունենանք նաև լսողության խնդիրներ ունեցող հյուրեր, որոնց հետ կշփվեք արդեն իսկ իրենց մայրենի լեզվով։ Դասընթացի նպատակը, բացի ժեստերի լեզուն ուսուցանելուց, նաև ծանոթացնելն է լսողության խնդիրների ունեցող անձանց մշակույթին, նրանց պատմությանն ու սովորույթներին։
Տարիքային և սեռային սահմանափակումներ չկան։
Դասընթացը կվարի Ժեստերի լեզվի գիտակ Արեն Գաբրիելյանը, ում մայրենի լեզուն հենց ժեստերի լեզուն է:
Եվ այսպես, հուլիսի 22-ից սկսած՝ ամեն կիրակի ու երկուշաբթի Արենը սիրով սպասում է ձեզ:
Անդամավճարը՝ ամսական 5000 դրամ։
Հասցեն՝ Արմատներ կենտրոն, Վ. Սարգսյան 16/38
Գրանցվելու համար զանգեք +374 97 340051 համարին: