Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին սիրով հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրընկալ համերգասրահ՝ վայելելու «Ութսուն րոպե աշխարհի շուրջը» խորագիրը կրող հրաշալի կամերային երաժշտության երեկո:
Անչափ հետաքրքիր համերգային ծրագրով հանդես կգան ճանաչված երաժիշտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/ և Կարեն Շահգալդյանը /ջութակ/:
Ծրագրում՝
Ա. Վիվալդի- Սյուիտ ջութակի և դաշնամուրի համար
Ֆ. Կրայսլեր- «Պոլիշինել»
Գ. Ֆորե- «Օրորոցային»
Լ. Գոդովսկի- «Հին Վիեննան»
Մ. Դե Ֆայա- «Կոխանսկի/ Կրակի Պար»
Մ. Պոնսե- «Էստրելիտա»
Ա. Սպենդիարյան- «Մեղեդի»
Ա. Շնիտկե- «Պոլկա»
Ջ. Ռոուկենս- «Riffs»
Մ. Կոկժաև- «Լուսնի լույս»
Յ. Բրամս- «Հունգարական պար» թիվ 2, 5
Յ. Գադե- «Jealosy» տանգո
Ա. Պիացոլա- «Օբլիվիոն»:
Երեկոյի ավարտին հանդիսատեսին սպասվում է նաև հյուրասիրություն: