Anniversary

«Պատվի համար»

Գյումրու «Երիտասարդական պալատ»


«Պատվի համար»
5 avr. 2020   7:00 PM
from home :)
Shirak - Armenia

«Դու պետք է ազատես ինձ խայտառակությունից: Այդ քո պարտքն է, որովհետև դու հայր ես: Տուր ինձ իմ պատիվը, ես առանց պատվի մի ժամ անգամ ապրել չեմ կարող»: (Մարգարիտ)

Պատվի համար է հոր և դստեր կռիվը, սակայն հաղթողը բարոյական բարձր չափանիշներով ապրող դուստրը չէ, այլ հարստանալու տենդով լցված հայրը, ով այրում է իրեն վարկաբեկող թղթերը՝ զրկելով դստերը դրանք տիրոջը վերադարձնելու խոստումը կատարելուց:

Վերջերս,Շիրվանզադեի «Պատվի համար» ստեղծագործության էկրանավորումից հետո,տարբեր հարթակներում քննարկվում էր սերիալը: Սերիալի հիմքում ընկած էր Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայի սյուժեն, որի գործողությունները կատարվում էին մեր ժամանակների Հայաստանում:

Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ում գործող «Էջանիշ» ակումբի մասնակիցները որոշեցին այս շաբաթ քննարկել Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար» դրաման:

Քննարկումը տեղի կունենա ապրիլի 5-ին,ժամը՝ 19:00-ին,տանից :) Քննարկումը կընթանա ZOOM հարթակի միջոցով:

Քննարկմանը մասնակցել ցանկացողները պետք է նախապես գրանցվեն՝ ուղարկելով իրենց անուն-ազգանունը մեր ֆեյսբուքյան էջին:

Առողջ եղեք և #մնացեք_տանը ։ 🙃 😷

#կարանտին #ԵՊ #Youthpalace #Երիտասարդականպալատ #Պատվիհամար #առողջմնացեք




Back to the calendar