Anniversary

«Վարդապետը»

Գյումրու «Երիտասարդական պալատ»


«Վարդապետը»
2 mai 2020   9:00 PM
from home
Shirak - Armenia

«Թափառական փոքրիկ երգիչ» էին անվանում խղճուկ հագուստով տղային, ով չափազանց բարի էր: Թափառականը Սողոմոնն էր, ում տարիներ անց պիտի կոչեին Կոմիտաս Վարդապետ:

Հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս Վարդապետը թողել է մեզ հարուստ հոգևոր ժառանգություն:

Կոմիտասյան մեղեդու մեջ մենք ենք, մեր ոգին, մեր տեսակը:

Գյումրու «Երիտասարդական պալատ»-ի «Մեղեդի» ակումբում խոսելու ենք Վարդապետի մասին, վայելելու ենք կոմիտասյան անմահ մեղեդիները կենդանի կատարումներով:

Քննարկումն ընթանալու է մայիսի 2-ին, ժամը՝ 21:00-ին, ZOOM հարթակի միջոցով:

Նախապես կարող եք գրանցվել Գյումրու «Երիտասարդական պալատ»-ի ֆեյսբուքյան էջի միջոցով:




Back to the calendar