Conference
   

📣 Բացառիկ Միջոցառում Բրյուսելում. Կոնֆերանս Պրոֆեսոր Հրաչյա Հակոբջանյանի Հետ

Maria Hakobjanyan


📣 Բացառիկ Միջոցառում Բրյուսելում. Կոնֆերանս Պրոֆեսոր Հրաչյա Հակոբջանյանի Հետ
22 déc. 2025   5:00 PM
GOTHA BAR
Rue du Noyer 187/189
1000 Bruxelles
Brussels - Belgium

Բացառիկ Միջոցառում Բրյուսելում. Կոնֆերանս Պրոֆեսոր Հրաչյա Հակոբջանյանի Հետ

Հարգելի՛ հայագիտության սիրահարներ,

Ի պատասխան ձեր բազմաթիվ խնդրանքների, ուրախ ենք կազմակերպելու բացառիկ հանդիպում Բրյուսելում Պրոֆեսոր Հրաչյա Հակոբջանյանի հետ։

Պարոն Հակոբջանյանը լեզվաբանական գիտությունների դոցենտ և պրոֆեսոր է Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանում։

🗣️ Կոնֆերանս-Հանդիպման Թեման

Պարոն Հակոբջանյանը կներկայացնի զրույց հետաքրքրաշարժ թեմայով՝

"Հայերենը և ակադեմիական լեզվաբանության խնդիրները"

Զրույցում կխոսվի գիտության մեջ հայերենի շուրջ ձևավորված աղավաղումների և թյուրըմբռնումների մասին։ Աղավաղումները ծրագրավորված են, կապված այն բանի հետ, որ էական հարցերի լուծումները հիմնականում տրվել են մեծ քաղաքականության, բայց ոչ գիտական հետաքրքրությունների թելադրանքով։ Այդ պատկերը հիմա փլուզվում է նոր, հզոր բացահայտումների ազդեցությամբ, որոնք հիմնված են նյութական կրիչների վրա և դժվար է դրանք շրջանցել։

✨ Եզակի Հնարավորություն

Այս կոնֆերանս-հանդիպումը եզակի հնարավորություն կտա.

Լսելու նրա հետաքրքրաշարժ ելույթը հայոց լեզվի կարևորագույն հարցերի շուրջ։

Անմիջականորեն մասնակցելու քննարկմանը՝ հարցեր տալով թեմային առնչվող կամ այլ հետաքրքրող հարցերի շուրջ։

Հնարավորություն շարունակելու շփումը ոչ պաշտոնական մթնոլորտում՝ մեկ բաժակ ըմպելիքի շուրջ։

Մուտքն ազատ է։

Անհամբեր սպասում ենք ձեզ։


  Booking