Conference
   

Ֆիլիպա Նունիս

Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոն


Ֆիլիպա Նունիս
3 juin 2019   1:30 PM
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակուստիկ լաբորատորիայում
Yerevan - Armenia

Հունիսի 3-ին՝ ժամը 13։30-ին, Ֆիլիպա Նունիս (կլառնետ, բաս-կլառնետ) - Պորտուգալիա։

Մայիսի 30-ից հունիսի 5-ը Հայաստանում արդեն երրորդ անգամ կանցկացվի Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը: Փառատոնի նպատակն է երաժիշտների համար ստեղծել կապ աշխարհի առաջատար մասնագետների հետ:

Փառատոնին կմասնակցեն 7 երկրից ավելի քան 20 երաժիշտ-կատարող, ովքեր ներկայացնում են այդ երկրների հեղինակավոր նվագախմբերը։

Փառատոնի շրջանակներում մասնակիցները Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակուստիկ լաբորատորիայում կանցկացնեն վարպետության դասեր։