Սիրելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին, սիրով հրավիրում ենք Ձեզ Պոտսդամ՝ մասնակցելու մի յուրահատուկ երաժշտական-բեմական ընթերցանության երեկոյի։
📍 Lindenstraße 12, 14467 Potsdam
Հոգեբան և գրող Մանե Ռուշը կկարդա և կպատմի իր մրցանակակիր «100 արտահայտություն, որոնք կփոխեն Ձեր կյանքը» գրքից՝ կյանքի մասին պատմություններ, որոնք հրավիրում են մտածելու, զգալու և մի պահ կանգ առնելու։
Միջազգային ճանաչում ունեցող հայ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը այս պատմություններին երաժշտական ուղեկցություն կհաղորդի՝ շարունակելով և մեկնաբանելով դրանք երաժշտության միջոցով։ Կոմիտաս Վարդապետի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների միջոցով կստեղծվի յուրահատուկ երկխոսություն խոսքի և երաժշտության միջև։
Սա երկու արվեստագետների առաջին համագործակցությունն է․ երեկոն ստեղծվել է հատուկ մեր հայ հայրենակիցների և հայախոս հյուրերի համար և կանցկացվի բացառապես հայերեն լեզվով։
Մանե Ռուշը գրող և հոգեբան է, Համահայկական գրողների միության անդամ։ Նրա գիրքն արժանացել է «Տարվա լավագույն գիրք» մրցանակին։
Լուսինե Խաչատրյանը միջազգային ճանաչում ունեցող հայ դաշնակահարուհի և ECHO Klassik մրցանակի դափնեկիր է։ Նա համերգներով հանդես է գալիս աշխարհի հայտնի դահլիճներում, այդ թվում՝ Նյու Յորքի Carnegie Hall-ում, Ամստերդամի Concertgebouw-ում, Լոնդոնի Wigmore Hall-ում և Փարիզի Լուվրում, և «Դաշնամուրային թատրոն» արվեստի ձևի ստեղծողն է։
Տեղերը սահմանափակ են՝ ընդամենը 45 հյուրի համար։ Նախնական գրանցումը պարտադիր է։
📱 WhatsApp՝ +49 176 25092191
📧 E-mail՝ piano@lusinekhachatryan.com
Գրանցվելու համար պարզապես ուղարկեք Ձեր անունը և ազգանունը։
Տոմսի արժեքը յուրաքանչյուր հյուր որոշում է ինքնուրույն՝ իր հայեցողությամբ։
Մեծ սիրով սպասում ենք Ձեզ՝ այս յուրահատուկ երեկոն միասին անցկացնելու։