Երաժշտության և հումորի հատման կետում ծնված «Գիթարիոնն» ավելին է, քան պարզապես հումորային ներկայացում։
Stereo-comedy ոճով այս ներկայացման ընթացքում Գարիկ Պապոյանը վարպետորեն է մատուցում իր խորիմաստ հումորները, իսկ կենդանի երաժշտությունը հնարավորություն է տալիս վերապրել նաև պատմությունների էմոցիոնալ կողմը։
Յուրաքանչյուր «Գիթարիոն» ինչ-որ բանով՝ առնվազն մեկ հումորով կամ երգով տարբերվում է նախորդներից։
Մինչ օրս ներկայացրած 40 «Գիթարիոնների» տոմսերը սպառվել են հաշված ժամերի ընթացքում։
Հասցրե՛ք ձեռք բերել տոմսերը, որպեսզի դուք էլ վայելեք այս բացառիկ ներկայացումը։