Փետրվարի 28-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Nowa Ikona / Նոր Սրբապատկեր» խորագիրը ունեցող ցուցահանդեսը:
Միջոցառումն իրականացվում է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ:
Ժամանակակից սրբապատկերների ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն մի քանի տասնյակ գործեր, որոնք վերջերս են ստեղծվել Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Վրաստանի սրբանկարիչների կողմից:
Ցուցահանդեսի գաղափարը պատկանում է Մատեուշ Սոռային, որը հանդիսանում է ցուցահանդեսի գլխավոր համակարգողը:
Միջոցառման հիմնական նպատակն է ուշադրություն հրավիրել սրբազան (sacral) արվեստի դարավոր ժառանգության վրա, ինչպես նաև նպաստել ժամանակակից սրբապատկերագիրների գործերի տարածմանը, ուղղափառ և կաթոլիկ ավանդույթների տարր հանդիսացող ավանդական սրբապատկերի նոր ձևերի բացահայտմանը:
Ցուցահանդեսը բաց է մինչև մարտի 11-ը:
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1
Հեռ. +374 10 580105
www.naregatsi.org
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
On February 28th at 6:30 pm, Naregatsi Art Institute will host an exhibition entitled "Nowa Ikona".
The event is organized on the initiative of the Embassy of the Republic of Poland in Armenia.
The exhibition of contemporary icons will feature dozens of works recently created by icon painters from Poland, Ukraine, Belarus and Georgia.
The idea of the exhibition belongs to Mateusz Sora, who is the main coordinator of the exhibition.
The main purpose of the exhibition is to draw attention to the centuries-old heritage of sacral art, as well as to promote the works of modern icon painters, to discover new features of the traditional icon, as an element of Orthodox and Catholic traditions.
The exhibition is open until March 11.
Address: 16/1 Vardanants, Yerevan
Phone · +374 10 580105
www.naregatsi.org