Պրոմ Էքսպո և Ազդ ընկերությունները ներկայացնում են.
2018թ. Հոկտեմբերի 19-20-ը
Երևանի Կարապի լճի տարածքում երկրորդ անգամ կանցկացվի Սուրճի և թեյի ամենամյա փառատոն:
Փառատոնն իսկական տոն կդառնա այս անուշաբույր և թարմացնող ըմպելիքների սիրահարների համար: Հրավիրում ենք բոլորին, ովքեր ցանկանում են աշնանային այդ հանգստյան օրերն անցկացնել ընկերների, երեխաների, ընտանիքի հետ, վայելել սուրճ և թեյ՝ համեղ աղանդերով, մասնակցել համտեսին ու գնել սուրճ ու թեյ՝ մեծածախ գներով: Փառատոնը հիանալի հնարավորություն է ուղևորվելու սուրճի ու թեյի կախարդական աշխարհ, մասնակցելու մրցույթների ու լսելու կենդանի երաժշտություն:
Փառատոնի գլխավոր միջոցառումը կդառնա սուրճի, թեյի ու համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառքը: Այստեղ ներկայացված կլինի սուրճի, թեյի ու տեղական դեղաբույսային թեյերի բազամազան տեսականի: Հատուկ տեղադրված տաղավարներում հյուրերին հնարավորություն կտրվի մասնակցելու աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողություններին (Վիետնամ, Չինաստան, Հնդկաստան, Կորեա) և ծանոթանալու այդ երկրների՝ թեյ պատրաստելու ու ըմպելու ազգային սովորություններին: Փառատոնի ուշադրության կենտրոնում կլինեն նաև հայկական դեղաբույսային և լեռնային թեյերն ու խոհարարական պարագաները:
Փառատոնի մեկնարկի օրն կանցկացվի Հայ բարիստաների առաջնություն, որը կգնահատի միջազգային ժյուրին: Բարիստաների առաջնությունը սուրճին վերաբերող մրցույթներից ամենաբարդն ու ամենահեղինակավորն է: Մասնակիցը պետք է 15 րոպեների ընթացքում հասցնի ներկայացնել իրեն և իր պատրաստած սուրճը և պատրաստի սուրճի հետևյալ տեսակները՝ 4 բաժակ էսպրեսո, 4 բաժակ կապուչինո, 4 բաժակ հայկական սուրճ ավազի վրա և 4 բաժակ իր հեղինակած սրճային խառնուրդը: Մասնակիցներին գնահատելու է միջազգային ժյուրին:
Փառատոնի անցկացումն ուղեկցվելու է շոու ծրագրով, որի ընթացքում բեմահարթակին ելույթ են ունենալու ազգային ու էստրադային խմբեր, ինչպես նաև DJ:
Կազմակերպիչները ուրախ կլինեն փառատոնին հյուրընկալելու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք քարոզում են առողջ ապրելակերպ, էկոլոգիապես մաքուր սնունդ, օգնում են հյուրասիրության և թեյախմության կամ սրճելու կանոնների տարածմանը: Միասին սրճելն ու թեյելը արվեստ է, երբ մի սեղանի շուրջ հավաքվում է ողջ ընտանիքը, հաշտվում են հակամարտողները, միավորվում են հասարակության տարբեր խմբերը:
Փառատոնի 2 օրերի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու սուրճի ու թեյի ոլորտի լավագույն արտադրողների ապրանքներին, ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրից ներմուծվող թխվածքների ու հրուշակեղենի նմուշներին ու գնելու դրանք: Փառատոնի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ճաշակելու բուրումնավետ թեյ, առույգացնող սուրճ ու այլ համեղ ուտեստներ, ինչպես նաև մասնակցելու ուսուցողական ու զվարճալի ծրագրերի: Հետևեք փառատոնի միջոցառումների թարմացումների սոցիալական ցանցերում:
Փառատոնի շրջանակում կանցկացվեն.
1. Թեյախմության արարողության վերապատրաստման դասընթաց պրոֆեսիոնալներից
2. Բարիստաների առաջնություն
3. Գուշակություններ սուրճի մրուրով
4. Ջազ և փոփ երաժշտության կատարումներ բեմում
5. Մրցանակների հանձնում տարբեր կատեգորիաներում
Հյուրերը կկարողանան համտես անել բոլոր տաղավարներում: Տեղում կկազմակերպվի նաև սուրճի և թեյի հուշանվեր-բաժակների վաճառք:
Ցուցահանդեսը կանցկացվի Երևանում՝ Կարապի լճի տարածքում: Ցուցահանդեսի մասնակիցները կարող են վարձակալել 2․8ղ X 2․8մ տաղավար, որտեղ կանցկացվի իրենց արտադրանքի համտեսը, ինչպես նաև կկազմակերպվի արտադրանքի վաճառքը: Տաղավարի վարձակալման արժեքը՝ 100 000 դրամ:
Ցուցահանդեսին կարող են մասնակցել համապատասխան ապրանքների արտադրությամբ զբաղվող և ծառայություններ մատուցող հետևյալ ընկերությունները.
1. Սուրճի, թեյի և կակաոյի միջազգային բրենդեր
2. Թեյի ու սուրճի տեղական արտադրողներ (այդ թվում՝ դեղաբույսային թեյեր)
3. Սրճարաններ և ռեստորաններ
4. Քաղցրավենիքի և աղանդերի արտադրողներ
5. Բարիստաներ ու բարմեններ ցանկացած երկրից
6. Համապատասխան գույք ու տեխնիկա արտադրողներ
7. Թեյի ու սուրճի մասնագիտացված խանութներ
8. Արտիստներ ու երաժիշտներ
9. Փորձագետներ
Մանրամասներ՝
+37493400844
+37499881099
+37493345421