📖 Ըստ լեգենդի Կաղանդ Պապն ու նրա օգնական խլվլիկները հեռացել են Հայաստանից, քանի որ հայերը մոռացել են նրանց մասին և հիմա ապրում են Հայկի համաստեղության ամենամեծ աստղի ⭐️Ռիգելի վրա։
👧🏻Փոքրիկ Շուշանիկը, տատից լսելով Կաղանդի լեգենդի մասին, երազում հանդիպում է նրանց, և նրանք միասին պետք է հաղթահարեն շատ փորձություններ՝ հայկական ամանորը մոռացումից փրկելու համար։
Տոմսի արժեքն իր մեջ ներառում է՝
- Ստվերախաղքի պատմություն
- Ստվերային ներկայացում
- Խաղ-քննարկում
- Վարպետաց դաս
- Փորձարկում կուլիսներում
🎁 Ներկայացման հերոսների կերպարներով շարժական փայտե տիկնիկները երեխաները վերցնում են իրենց հետ։
Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան, Մուրացան 79
հունվարի 10, Շաբաթ, 17:00