Նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ին սիրով սպասում ենք ձեզ Երևանի ամենաերաժշտական վայրերից մեկում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ և հյուրընկալ համերգասրահում:
«Աշխարհի ճանաչված կոմպոզիտորների տուն-թանգարանները Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին հյուր» նախագծի շրջանակներում սիրված երաժիշտների կատարմամբ կհնչեն Լյուդվիգ վան Բեթհովենի կամերային ստեղծագործությունների բացառիկ մի ընտրանի:
Ելույթ կունենան բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ,
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր՝
Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/,
Կարեն Շահգալդյանը /ջութակ/,
Սևակ Ավանեսյանը /թավջութակ/:
🎶 Ծրագրում՝
Բեթհովեն- Դաշնամուրային Տրիո No. 1, Op. 1
Բեթհովեն- Սոնատ ջութակի և դաշնամուրի համար No. 9, Op. 47 ("Kreutzer").
Երեկոյի ընթացքում Տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Տաթևիկ Գրիգորյանը կներկայացնի Վիեննայում և Բոննում գտնվող մեծն կոմպոզիտորի Տուն֊թանգարանները։
__
📌 Տոմսի արժեքը՝ 3000 դրամ
Տեղերի ամրագրման և մանրամասների համար կարող եք զանգահարել՝
/+374 10/ 52 26 91