Festival
   

Սոցիալական ձեռներեցությունը Հայաստանում․ հանրային քննարկում

Hartak Festival / Հարթակ Փառատոն


Սոցիալական ձեռներեցությունը Հայաստանում․ հանրային քննարկում
7 juil. 2018   12:00 PM
Gyumri Technology Center
Gyumri - Armenia

Ո՞րն է սոցիալական ձեռներեցությունը, ինչու՞ է այն հատկապես կարևոր հիմա և որո՞նք են դրա զարգացման հեռանկարները Հայաստանում

Այս հարցերին նվիրված հանրային քննարկմամբ կբացվի 4֊րդ Հարթակ փառատոնը, որի այս տարվա կենտրոնական թեման սոցիալական ձեռներեցությունն է, և դա պատահական չէ: Գյումրին ունի հանրոգուտ և պատասխանատու ձեռներեցության երկար տարիների փորձառություն, իսկ վերջին տարիներին՝ նաև սոցիալական բիզնեսի արագ զարգացման հստակ միտում:

Հարթակն այս տարի կբացվի հանրային քննարկմամբ, որի ժամանակ տարբեր ոլորտների փորձագետ բանախոսները կխոսեն սոցիալական ձեռներեցության մասին տարբեր տեսանկյուններից․ՍՁ մոդելներ, ՍՁ մարքեթինգային առանձնահատկություններ, միջմշակութային ուսումնասիրությունների կարևորություն, ՍՁ առավելություններ, ինչպես նաև ոլորտի խնդիրներ, թյուրըմբռնումներ և մարտահրավերներ:

Բանախոսներն են.

Թիմոթի Սթրեյթ, «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի (HDIF) հիմնադիր, ,

Արեգ Թադևոսյան, ICRLD փոխնախագահ

Րաֆֆի Նիզիբլյան, Deem Communications PR և մարքեթինգային գործակալության ստեղծագործական տնօրեն, Հարթակ 2018֊ի խորհրդի անդամ

Նազարեթ Սեֆերյան, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փորձագետ

Գոհար Մնացականյան, սոցիալական ձեռներեց, «Բոհեմ» սրճարանի հիմնադիր

Քննարկումը կվարի Հարթակ 2018֊ի խորհրդի անդամ KolbaLab նորարարական կենտրոնի ղեկավար Մարինա Մխիթարյանը:

Հրավիրում ենք բոլորին միանալու այս կարևոր քննարկմանը հուլիսի 7-ին, ժամը 12:00-ին, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի Կոնֆերանս դահլիճում:

Հասցեն՝ Գայի փ․ 1, 2-րդ հարկ