Book Presentation

Միջոցառում ՆԱՄ-ում | Event at NAI

Naregatsi Art Institute


Միջոցառում ՆԱՄ-ում | Event at NAI
18 févr. 2020   7:00 PM
16/1 Vardanants, Yerevan
Yerevan - Armenia

Փետրվարի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ալեքսանդր Մակեդոնացին և նրա առնչությունը Հայաստանի հետ» խորագիրը կրող միջոցառում, որի ընթացքում բանախոս Ռիտա Հարությունյանը կներկայացնի իր՝ «Ալեքսանդր Մակեդոնացու կյանքն ու գործունեությունը» գիրքը:

Հեղինակը պատկերավոր և հանրամատչելի կերպով ընթերցողին է ներկայացնում Ք. ա. IV դարի մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը և նրա ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները:

Առանձնակի հետաքրքիր են Ալեքսանդր Մեծի առնչությամբ Հայաստանին աղերսվող պատմական փաստերը:

Ռիտա Հարությունյանը աշխատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում որպես ավագ գիտական աշխատող, ունի գիտության թեկնածուի կոչում. 1996 թվականից զբաղվում է ձեռներեցությամբ:

2013 թվականից հանդես է գալիս պատմական ու ռազմական ուղղվածությամբ հոդվածներով:

Մուտքն ազատ է:

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1

Հեռ. +374 10 580105

www.naregatsi.org

~~~

On February 18th, at 7:00 pm, Naregatsi Art Institute will host an event entitled "Alexander the Great and his connection with Armenia", where speaker Rita Harutyunyan will present her book "The Life and Activities of Alexander the Great".

The author presents to the reader in illustrative and accessible way the life of Alexander the Great, the great commander of the 4th century BC and the historical events of his time.

Particularly interesting are the historical facts about Armenia connected with Alexander the Great.

Rita Harutyunyan has worked at the National Polytechnic University of Armenia as a Senior Research Fellow, Ph.D.

Since 1996 she has been engaged in business.

Since 2013 she has published articles on historical and military issues.

Admission is FREE.

Address: 16/1 Vardanants, Yerevan

Phone · +374 10 580105

www.naregatsi.org




Back to the calendar