🖇Պանդեմիան չի կարող խանգարել նոր գիտելիքներ ձեռք բերելուն։
RINArmenia-ն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի աջակցությամբ անցկացնում է “Meet RINA” ծրագրի բաց դասը , որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու RINA-ին՝ ապագայի ինտերնետին:
🤓 Եթե հետաքրքրված ես՝
- Ի՞նչպես է աշխատում ինտերնետն այսօր
- Որո ՞նք են ցանցային ճարտարապետության ներկայիս խնդիրները
- Ի՞նչ է RINA-ն և ինչու՞ է այն համարվում վաղվա համացանց
👉 Ուրեմն ապրիլի 10-ին՝ ժամը 17:00-ին, կհանդիպենք օնլայն հարթակում ՝
- ուսումնասիրելու համացանցի հիմքերը,
- հասկանալու հեռահաղորդակցման գործընթացի հիմնարար սկզբունքները և TCP / IP, RINA-ի մեխանիզմների հիմքում ընկած հասկացությունները,
- բացահայտելու ցանցային ճարտարապետության արդի թերությունները,
- ճանաչելու ապագա սերնդի ցանցային համակարգի նորությունները:
Լեզուն՝ հայերեն, տերմինները՝ անգլերեն
Մասնակցության համար գրանցվել մինչև ապրիլի 9-ը ժամը 18։00-ը ՝ shorturl.at/aDKMW