Հանիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Քրիստոֆեր Հարթման (հոբոյ) - Գերմանիա:
Մայիսի 30-ից հունիսի 5-ը Հայաստանում արդեն երրորդ անգամ կանցկացվի Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը: Փառատոնի նպատակն է երաժիշտների համար ստեղծել կապ աշխարհի առաջատար մասնագետների հետ:
Փառատոնին կմասնակցեն 7 երկրից ավելի քան 20 երաժիշտ-կատարող, ովքեր ներկայացնում են այդ երկրների հեղինակավոր նվագախմբերը։
Փառատոնի շրջանակներում մասնակիցները Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակուստիկ լաբորատորիայում կանցկացնեն վարպետության դասեր։