Յունաստանի «Համազգային»ի Շրջանային Վարչութիւնը Կիրակի՝ 8 Դեկտեմբեր 2019ին, երեկոյեան ժամը 7ին, գրական երեկոյ կը կազմակերպէ Ֆիքսի «Արամ Մանուկեան» ակումբի «Թ. եւ Ռ. Աւետիքեան» սրահէն ներս, պատուելու եւ հանրութեան ներկայացնելու համար, սիրուած ու յարգուած հանգուցեալ ատենապետ, ընկ. Յովսէփ Պարազեանի հեղինակած երկու գիրքերը՝ «Պատմական Հայաստանի աւանդներու հետքերով» (հրատարակուած՝ Մայիս 2018ին) եւ «Սիրային զրոյց Երեւանին հետ» (հրատարակուած՝ Դեկտեմբեր 2018ին)։
Գիրքերու մասին կը խօսի ընկ. Միհրան Քիւրտօղլեան. Երաժշտական կատարումներով ելոյթ կ’ունենան՝
Ստեփան Թեքիրեան (դաշնակ-երգ), Վահան Գալստեան (տուտուկ), Լեֆթերիս Խավուծաս (կիթառ)։
Երեկոյին իր մասնակցութիւնը կը բերէ «Համազգային»ի «Արշաւիր Գազանճեան» թատերախումբը, բեմադրութեամբ՝ Ալեքսիս Սարիյեանի։
«Համազգային»ի Շրջանային վարչութիւն
Το Πολιτιστικό και Μορφωτικό Σωματείο Χαμαζκαίν διοργανώνει "Αναλόγιο" των βιβλίων του εκπλιπόντος Πρόεδρου του σωματείου κου Χοβσέπ Μπαραζιάν.
Θα προλογίσει ο κος Μιχράν Κιουρντογλιάν.
Παίζουν οι μουσικοί:
Στέφανος Δεκεριάν (πιάνο - φωνή)
Βαχάν Καλστιάν (ντουντούκ)
Λευτέρης Χαβουτζάς ( κιθάρα)
Συμμετέχει η θεατρική ομάδα του σωματείου
Σκηνοθεσία: Αλέξης Σαριγιάν