Սիրելի հայրենակիցներ այս կիրակի,
Նոշատելի հայկական կենտրոնում վերսկսվում է հայերենի ուսուցումը։ Դասի սկիզբը՝ 14. 00-ին։ Իսկ դասից հետո՝ ժամը 16:00, կենտրոնի Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի Խաչվերաց կամ Սուրբ Խաչի տոնին նվիրված Սուրբ Պատարագը՝ պատարագիչ եւ քարոզիչ Շվեյցարիայի առաջնորդական տեղապահ Հոգշ. Տ. Գուսան Վարդապետ Ալճանեան։ Սիրով սպասելու ենք, համեցե՜ք։