Մայիսի 31-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Նարինե Գևորգյանի՝ «Երկրիս արևը» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին կներկայացվեն հետաքրքիր գունային համադրություններով գեղանկարներ, զարդեր և վիտրաժային աշխատանքներ. երեկոյի ընթացքում կցուցադրվեն նաև կարճամետրաժ ֆիլմեր Նարինե Գևորգյանի գործունեության մասին:
Նարինե Գևորգյանը աշխատում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանում. դիզայնով սկսել է զբաղվել 2012 թվականից, ունեցել է 7 անհատական ցուցահանդես, 11 գյուտի հեղինակ է:
2016 թվականին ստացել է դեկորատիվ-կիրառական արվեստի ՀՀ ժողովրդական վարպետի կոչում:
Ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 4-ը:
Մուտքն ազատ է:
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1
Հեռ. +374 10 580105
www.naregatsi.org
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
On May 31st, at 6:30 pm, Naregatsi Art Institute will unveil Narine Gevorgyan's exhibition entitled "My Country’s Sun".
The exhibition will feature paintings, jewelry, stained glass works with interesting color combinations. During the evening, short films about Narine Gevorgyan's activities will be shown.
Narine Gevorgyan works at the Armenian-Russian Slavonic University. She has been doing design since 2012, has had 7 solo exhibitions and is the author of 11 inventions.
In 2016 she received the title of the RA People's Master of Decorative-Applied Arts.
Admission is FREE.
Address: 16/1 Vardanants, Yerevan
Phone · +374 10 580105