Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կրկին մեկնարկում է երկար սպասված՝ «Ամառային ջազ» համերգային նախագիծը:
Ամռան ամիսներին ջազային ռիթմերով հագեցած, բարձր տրամադրություն ապահովող երեկոներ են սպասվում տուն-թանգարանի գեղեցիկ այգում:
🎷 Նախագծի առաջին համերգը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը՝ 19:30-ին:
Յուրօրինակ համերգային ծրագրով ելույթ կունենան սիրված, տաղանդավոր երգչուհիներ Սիլվիան և Պատրիսիան և ԱՐՍԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ եռյակը՝
Արսեն Ներսիսյան /դաշնամուր, սաքսոֆոն/,
Սիմոն Դոլմազյան /կոնտրաբաս/,
Միհրան Ներսիսյան /հարվածային գործիքներ/:
🍷 Երեկոյի ընթացքում նախատեսվում է գինու համտեսում, ինչպես նաև տուն-թանգարանի հուշային մասի այցելություն:
Նախագծի աջակիցն է Armenia Wine ընկերությունը: