Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Հարսանյաց ծեսն ու Կոմիտասը» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին և միության 15-րդ տարեդարձին:
Մինչ օրս ՆԱՄ-ի աջակցությամբ և անմիջական մասնակցությամբ լույս են տեսել արվեստի վերաբերյալ բազմաթիվ գրքեր, ալբոմեր, տեսասկավառակներ և ձայնասկավառակներ. այս անգամ «Նարեկացի» արվեստի միության քայլերն ուղղված են հանճարեղ Կոմիտասի հարսանեկան երգերի շարքին:
Միության կողմից հրատարակված «Հարսանյաց ծեսն ու Կոմիտասը» գրքում ներառված են հարսանյաց հանդեսի մի տարբերակ՝ համահունչ այսօրվա պահանջներին, հարսանյաց ավանդական ծեսի նկարագրություն (Ա. Շահնազարյանի «Կոմիտաս» գրքից), հատվածներ Երվանդ Լալայանի «Ազգագրական հանդեսի» առաջին հատորից և Կոմիտասի գրառած հարսանյաց երգերը:
Գիրքը կազմեց՝ Արթուր Շահնազարյանը
Երաժշտական խմբագիր՝ Լուսինե Ազարյան
Գրքում զետեղված նկարների հեղինակ՝ Մարտին Ակողլյան
Ձայնագրություններ
• երգիչ կատարողներ՝
Լուսինե Ազարյան, Էդգար Խաչատրյան, Արսեն Համբարյան, Անուշ Ստեփանյան
• գործիքային կատարումներ՝
«Նարեկացի» նվագախմբի մենակատարներ՝
գեղ. ղեկ., թառահար Արտեմ Խաչատուր
Կարեն Մելքոնյան – բլուլ
Էրիկ Հովհաննիսյան – քամանչա
Աննա Համբարձումյան – սանթուր
Սուսաննա Մանասերյան – քանոն
Գագիկ Հակոբյան – դուդուկ
Մուտքն ազատ է:
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1
Հեռ. +374 10 580105
www.naregatsi.org
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
On September 5th, at 7:00 pm, Naregatsi Art Institute will host a presentation of the book "The Wedding Ritual and Komitas" dedicated to the 150th anniversary of Komitas and the 15th anniversary of the Institute.
So far, numerous books, albums, DVDs and CDs on art have been published with the support and direct involvement of NAI.
This time Naregatsi Art Institute has aimed to refer to the brilliant wedding songs of Komitas.
The book "The Wedding Ritual and Komitas" published by the Institute includes a version of the wedding ceremony in line with today's requirements, a description of the traditional wedding ritual (from A. Shahnazaryan's book "Komitas"), excerpts from the first volume of Yervand Lalayan’s "Ethnographic Magazine" and the wedding songs compiled by Komitas.
The book was compiled by Arthur Shahnazaryan
Music Editor: Lusine Azaryan
Author of paintings in the book: Martin Akoghlyan
Recordings:
• Singer performers:
Lusine Azaryan, Edgar Khachatryan, Arsen Hambaryan, Anush Stepanyan
• Instrumental performancesby
soloists of Naregatsi Orchestra (Artistic Director Artem Khachatur):
Karen Melkonyan - blul
Erik Hovhannisyan - qamancha
Anna Hambardzumyan - santur
Susanna Manaseryan - qanun
Gagik Hakobyan - duduk
Admission is FREE.
Address: 16/1 Vardanants, Yerevan
Phone · +374 10 580105
www.naregatsi.org