Մարտի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ջութակահար Լեոն Կորմանի՝ «Խորվաթական ակնթարթ» խորագիրը կրող համերգային երեկոն:
Միջոցառմանը կհնչեն Յ. Ս. Բախի, Բ. Վլահեքի, Ֆելիքս Մենդելսոնի, Հ. Վենյավսկիի, Ա. Զիլոտիի, Յ. Հայդնի, Ս. Ֆրանկի, Ս. Ռախմանինովի ստեղծագործությունները:
Բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր Լեոն Կորմանը ծնվել է 2002 թ. Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում:
Ավարտել է Խորվաթիայի Պավաո Մարկովակի անվան երաժշտական դպրոցը՝ պրոֆեսոր Դավոր Ֆիլիպսի ջութակի դասարանում և պրոֆեսոր Տոմիսլավ Մարգտայի դաշնամուրի դասարանում:
Ներկայումս սովորում է Զլատկո Բալոկովիչի անվան երաժշտական ավագ դպրոցի երրորդ դասարանում:
Նվագակցող՝ Հասմիկ Տեր-Անտոնյան (դաշնամուր)
Դասախոսներ՝ Աննա Մարգարյան և Նենադ Կաչար
Մուտքն ազատ է:
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1
Հեռ. +374 10 580105
www.naregatsi.org
~~~
On March 24th at 7:00 pm Naregatsi Art Institute will host a concert evening by violinist Leon Korman entitled "Croatian Instant".
The event will feature works by J.S. Bach, B. Vlahek, Felix Mendelssohn, H. Wieniawski, A. Siloti, I.Haydn, C. Franck and S. Rachmaninoff.
Leon Korman, winner of many international competitions, was born in 2002 in the capital of Croatia, Zagreb.
Graduated from the Pavo Markovak School of Music in Croatia with Professor Davor Phillips (violin class) and Professor Tomislav Marga (piano class).
He is currently studying in the third grade of the Zlatko Balokovich High School of Music.
Piano accompaniment: Hasmik Ter-Antonyan
Lecturers: Anna Margaryan and Nenad Kachar
Admission is FREE.
Address: 16/1 Vardanants, Yerevan
Phone · +374 10 580105
www.naregatsi.org