Film Screening
   

«Կորցված վալենտին»

Գյումրու «Երիտասարդական պալատ»


«Կորցված վալենտին»
6 févr. 2020   3:00 PM
Abovyan 133/3
Gyumri - Armenia

Գուցե մենք չգիտենք իրական սիրո բանաձևը , բայց վստահ ենք` այս մոլորակի հիմքում սերն է,որն ապրեցնում է և թևեր տալիս…

Ժամանակավոր բաժանումները չեն կարող ճկել սերը: Սերը չի ճանաչում տարածություն և ժամանակ…

Կինոդիտման մթնոլորտն այս անգամ առավել սիրառատ է լինելու,որովհետև դիտելու ենք «Կորցված վալենտին» ֆիլմը:

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ երիտասարդ լրագրող Սյուզանը, իր իրական սիրո մասին ռեպորտաժի համար նյութեր է որոնում: Այդ ընթացքում նա տեղեկանում է մի կնոջ մասին, ով իր ողջ կյանքի ընթացքում սպասել է ամուսնուն, որ տարիներ առաջ մեկնել է ռազմի դաշտ: Իմանալով այդ կնոջ՝ Քերոլայնի պատմությունը, նա որոշում է պարզել, թե 65 տարի առաջ ի՞նչ է պատահել Քերոլայնի ամուսնու հետ, ինչում նրան օգնում է այդ կնոջ թոռը՝ Լուկասը: Ամեն բան փոխվում է Սյուզանի կյանքում…

Եկեք միասին դիտենք այս սիրառատ ֆիլմն ու լցվենք սիրով ♥

Կհանդիպենք փետրվարի 6-ին,ժամը՝ 15:00-ին, Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ում:

Մանրամասների համար կարող եք դիմել Գյումրու «Երիտասարդական պալատ»:

🔺️ Հասցե՝ Աբովյան փ.133/3

☎️ (0312) 5 05 75