Օգոստոնսի 17-ին, ժամը՝ 15։30-ին երաժշտական ծրագրով Շուշիի «Նարեկացի» արվեստի միություն կհյուրընկալի «Նախշ» խումբը (project)։
Վոկալ, քամանչա` Գոհար Մաթևոսյան
Կիթառ, վոկալ` Հայկ Մարգարյան
Երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտաս, հայկական օրորոցայիններ և հայկական ռոմանսներ։
****
«Նախշ փրոջեքթը վերջերս ստեղծված երաժշտական նախագիծ է, որի հիմնական շեշտադրումը հայկական գեղեցիկ երգերը ավելի մատչելի ձևով, յուրովի մատուցմամբ հանդիսատեսին ներկայացնելն է և երիտասարդների շրջանակներում ազգային երաժշտության պրոպագանդումը...
«Նաշխ» անունը ստեղծվել է հայկական մշակույթի և հայկական գորգերի ընդհանրությամբ․ հայկական մշակույթը նման է մի հին, շքեղ հայկական գորգի, որն ունի իր հարուստ պատմությունը, վառ և թանձր գույները և յուրահատուկ սինվոլիկան․ այդ գորգի՝ մշակույթի մի նաշխն էլ ուզում ենք լինել մենք, մեր երգերը», ասում է խմբի համահիմնադիր Գոհար Մաթևոսյանը։
Տևողությունը 45 րոպե։
Մուտքն ազատ է։
Սիրով սպասում ենք բոլորին։
Հասցե՝ք. Շուշի, Մուրացան 6
Հեռ. (+374) 47-731466, 47-731865
Վեբկայք՝www.naregatsi.org