«Թոռնիկ Պատվիրե՞լ Եք» - Կարինե Խոդիկյան
«Տաք Հարցազրույց» հեռուստահայտագրի հյուրն է «Ինեսա Տատիկը»: Նա լացակումաց պատմում է իր «երբեք չտեսած» թոռնիկի՝ Արսենի մասին, որին փնտրում է ամեն տեղ: Հետո նա տուն է գալիս, պարիկը հանում ու հնամաշ հագուստները փոխում: Այս կինը «խեղճ ու կրակ» տատիկի նման չէ: Չլինի այդ հայտագիրը հենց էնպես ստից, հնարովի մի բան էր: Բայց ահա դռան զանգը: Մի «տղա» է եկել և ասում է, ես եմ՝ Արսենը:
Դերերում՝ Սյուզաննա Եգորյան, Վան Ադրիկ և Արմեն Թադևոսյան: Բեմադրիչ՝ Արամազդ Ստեփանյան
Գուրգեն Խանջյանի «Պատահար»-ում, Սահակն ու Լուսինեն Հայաստանի գյուղերից մեկում փորձում են գոյատևել հողագործությամբ և անասնապահությամբ: Գործերը լավ չեն: Արդյո՞ք մի լավ բան կպատահի: Մի գիշեր մեծ դրմբոցով տունը թափ է գալիս: Մեկը, հարբած քշելիս, մեքենայով խփել, իրենց տան պատշկամբն ու ցանկապատը ջարդել է: Ներս են գալիս մեքենավարը՝ Տարոնն ու իր հետ՝ Լիլին: Տարոնն ասում է, չմտահոգվեք, վնասը կփակեմ և դեռ ավելին: Կանխիկ լավ վճարում է, հետո ասում է՝ եկեք, եկեք սեղան գցեք, խմիչք բերեք, քեֆ անենք: Սահակն ու Լուսինեն թեև դժգոհ, բայց համաձայնվում են, երբեք չկռահելով, թե ինչքան են խնդիրները բարդանալու:
Դերերում՝ Արիս Բաղումյան, Օֆելիա Բեկչյան, Լյուդմիլա Գրիգորյան, Աշոտ Թադևոսյան
Թատերաթաղերի նյութերը երեխաների համար հարմար չեն:
Տեղեկություն: www.itsmyseat.com/CAPS TheAramazd@gmail.com www.AramazdStepanian.org