Commemoration

150-ամյա վկաները

«Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտ» հիմնադրամ


150-ամյա վկաները
23 avr. 2019   12:00 PM
«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Yerevan - Armenia

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ ՀՑԹԻ-ՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 150-ԱՄՅԱ ՎԿԱՆԵՐԸ. ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ և ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ցուցադրության բացում:

Ցուցադրությունը նվիրված է հայ ժողովրդի մեծանուն մտավորականներ Կոմիտաս Վարդապետի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին:

Ցուցադրությունն ուղեկցվելու է Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա Կոմիտասի համանուն անավարտ օպերայի երաժշտությամբ՝ Արաքս Մանսուրյանի կատարմամբ: Ներկայացված են նաև հայ մեծանուն նկարիչ Սարգիս Մուրադյանի՝ «Կոմիտաս» շարքից մի քանի էսքիզներ:

Ցուցադրության բացումից հետո Հիշողության պուրակում տեղի կունենա եղևնիներ տնկելու հանդիսավոր արարողություն՝ ի հիշատակ Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանների:

Ցուցադրությունը կգործի մինչև սույն թվականի օգոստոսի 30-ը, մուտքն ազատ է:




Back to the calendar