Հուլիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Իվան Անտոնյանի հեղինակային «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի «Բարության տան նվիրյալ տիրուհին» ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմը ներկայացնում է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ, «Արվեստագետ» ամսագրի մանկապատանեկան բաժնի վարիչ, բազմաժանր գրող Ռոզա Վարդանյանի կյանքի բազմաբովանդակ ուղին, ստեղծագործական բեղուն ճանապարհը։
Իվան Անտոնյանի հեղինակային «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարը ներկայացնում է լոռեցի արվեստագետների կյանքը և գործունեությունը։
Ֆիլմի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր՝ Իվան Անտոնյան
Օպերատոր՝ Ժորա Վարդանյան
Մոնտաժը՝ Անի Շահբազյանի
Ֆոտոմոնտաժող՝ Հարութ Հովասափյան
Մուտքն ազատ է:
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1
Հեռ. +374 10 580105
www.naregatsi.org
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
On July 17th at 7:00 pm Naregatsi Art Institute will host the screening of the film “The Devoted Mistress of the House of Goodness” from Ivan Antonyan’s film series "Lori Artists".
The film presents the diversified way of life, the creative career of Roza Vardanyan, Honorary member of the Writers' Union of Armenia, gold medalist of the RA Ministry of Culture, the director of the children's section of the magazine "Artist".
Ivan Antonyan’s film series "Lori Artists" presents the life and activities of Lori artists.
Film director and scriptwriter: Ivan Antonyan
Operator: Zhora Vardanyan
Edited by Ani Shahbazyan
Photo editing by Harutyun Hovasapyan
Admission is FREE.
Phone · +374 10 580105
www.naregatsi.org