Concert

Միջոցառում ՆԱՄ-ում | Event at NAI

Naregatsi Art Institute


Միջոցառում ՆԱՄ-ում | Event at NAI
20 déc. 2019   4:00 PM
16/1 Vardanants, Yerevan
Yerevan - Armenia

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Կրթություն խաղի միջոցով» ձևաչափով «Աղետիկը ամանորին» խորագիրը կրող ուսուցողական-երաժշտական ներկայացումը:

Ներկայացումը աղետների ռիսկերը ճանաչելու և աղետին ճիշտ արձագանքելու անհրաժեշտության մասին է. «Աղետիկի» հերոսները (փրկարար, տանտիկին, բժիշկ և այլք) խաղի միջոցով երեխաներին սովորեցնում են, թե ինչպես պետք է իրենց պահեն աղետների վտանգներից խուսափելու համար:

Միջոցառմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն ԱԻՆ ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախումբը, մշակույթի կենտրոնի պարախումբը և նկարչության խումբը:

Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ:

Մուտքն ազատ է:

Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1

Հեռ. +374 10 580105

www.naregatsi.org

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

On December 20th at 4:00 pm Naregatsi Art Institute will host the "Aghetik on New Year" educational-musical performance in the "Education through Games" format.

The performance is about the necessity of raising awareness of the disaster risks and response to the disaster correctly.

Through the game, the heroes of "Aghetik" (rescuer, housewife, doctor and others) teach children how to avoid the dangers of disasters.

The event will feature the Children's Theater Group 911, the Dance group and Painting group of the Cultural Center of the State Academy of Crisis Management of the RA Ministry of Emergency Situations..

The event is organized on the initiative of the Cultural Center of the RA MES State Academy of Crisis Management.

Admission is FREE.

Address: 16/1 Vardanants, Yerevan

Phone · +374 10 580105

www.naregatsi.org




Back to the calendar