Exhibition

Թերեզա Միրզոյան 100 / Tereza Mirzoyan 100

Cafesjian Center for the Arts


Թերեզա Միրզոյան 100 / Tereza Mirzoyan 100
19 juin 2022   8:00 AM
Cafesjian Center for the Arts (Cascade complex)
Yerevan - Armenia

Թերեզա Միրզոյանը (1922-2016) 20-րդ դարի հայ քանդակագործության մեջ կարևոր ավանդ ունեցող ականավոր արվեստագետներից է, ում անունը, ցավոք հանրային լայն շրջանակներին հայտնի չէ։ Այդուհանդերձ, նա ոչ միայն թողել է հարուստ գեղարվեստական ժառանգություն, այլև անգնահատելի ազդեցություն է ունեցել հայկական քանդակագործության զարգացման վրա՝ լինելով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի առաջին դասախոսներից մեկը և աշխատելով հայկական արվեստային գլխավոր կրթական հաստատությունում շուրջ վաթսուն տարի։

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է արվեստագետի 100-ամյա հոբելյանին նվիրված հետահայաց ցուցադրությունը։ Ամփոփելով Թերեզա Միրզոյանի ուղին՝ այս ցուցադրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու քանդակագործի թե՛ գեղագիտական մոտեցման, թե՛ պլաստիկական լեզվի, թե՛ տարբեր տեխնիկաների ու նյութերի կիրառման, և թե՛ թեմատիկ դիապազոնի բազմաթիվ շերտեր։

Թերեզա Միրզոյանը եղել է 20-րդ դարի եզակի կին քանդակագործներից մեկը Հայաստանում, և այդ տեսանկյունից նրա ստեղծագործության ներկայացնումն ու բացահայտումն առավել արդիական է այսօր։ Բացի այդ, նա այն քիչ կին արվեստագետներից էր Խորհրդային Միությունում, որ աշխատել է մոնումենտալ քանդակագործության բնագավառում ևս։ Որքան էլ ժամանակավրեպ հնչի այդ միտքը 21-րդ դարում, բայց ակնհայտ փաստ է, որ հատկապես քանդակագործության ասպարեզում տղամարդ արվեստագետները մշտապես գերակայել են․ սա ունի իր և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառները։ Այս տեսանկյունից կին քանդակագործի ներկայացնումն էլ ավելի է կարևորվում։

«Թերեզա Միրզոյան 100» հետահայաց ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կատարում է իր առաքելությունը հայ մշակույթի լավագույնը ներկայացնելու տեսանկյունից։ Այս իմաստով նաև հատկանշական է, որ այս անհատական ցուցադրությունը առաջինն է Կենտոնի գործունեության մեջ, որ անդրադառնում է կին արվեստագետի ժառանգությանը։ Սա առաջինն է նման ցուցադրությունների շարքում, որոնք պարբերաբար կբացահայտեն հայ արվեստի լուսանցքներում մնացած կին արվեստագետներին։

Tereza Mirzoyan (1922-2016) was one of the significant artists who had an enormous input in the Armenian sculpture of the 20th century; unfortunately, her name is not that famous amongst a broader society in Armenia. Nevertheless, not only she left a rich artistic heritage, but also, had a priceless impact on the development of Armenian sculpture, being one of the first lecturers at the Fine Arts Academy of Armenia and working there for nearly sixty years.

The Cafesjian Center for the Arts (CCA) presents a retrospective exhibition dedicated to the centenary of the artist. Summing up Tereza Mirzoyan’s oeuvre, the show gives an opportunity to reveal the wide range of layers in her aesthetical approach, artistic language, varied techniques and media, as well as themes.

She was one of the few female sculptors in Armenia in the 20th century, which makes it even more actual today to present and reveal her work. Moreover, she was one of the few female artists in the whole Soviet Union to work in monumental sculpture. Even though it sounds outdated in the 21st century, it’s a fact that male artists have always dominated especially in the field of sculpture, which has its objective and subjective reasons. From this perspective, bringing a female sculptor to the fore becomes a priority.

With Tereza Mirzoyan 100 retrospective exhibition the Cafesjian Center for the Arts continues to fulfill its mission of presenting the best of Armenian culture to the world. In this sense, it is remarkable that this is the first solo exhibition at the Center featuring a female artist. Starting with this show CCA will continue to reveal female artists left on the margins of art history.





Back to the calendar